Գերմանիայում փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 6 մարդ է տուժել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Ruptly-ը:

Վայլ դեր Շտադտ քաղաքում գտնվող շենքից 37 մարդ է տարհանվել, 6 տուժածներից մեկին հոսպիտալացրել են: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, հետաքննություն է սկսվել: