Չինական Հենան նահանգում ձերբակալվել է հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդը, որը սնվելու համար նախատեսված փայտիկներով երեք հիվանդի է սպանել մասնավոր կլինիկայում, հաղորդում է Shanghai Daily-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեռ փետրվարի 24-ին Dazhong Hospital մասնավոր կլինիկայում:

Հոգեկան խանգարում ունեցող Յան Շիտոուն գտնվել է հիվանդասենյայկում մյուս հիվանդների հետ: Նա կապված է  եղել անկողնուն ամրագոտիներով:  Պարբերականի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է բուժաշխատողների՝ սենյակից հեռանալուց հետո նա ազատվում ամարգոտիներոից եւ սեղանից վերցնելով փայտիկները՝ հարձակվում է մյուս հիվանդների վրա:

Բուժաշխատողները վրա հասնելով՝ վնասազերծում են, բայց նրա հարձակումից տուժած երեք հիվանդ մահանում է:

Thepaper.cn-ի փոխանցմամբ, տղամարդը տառապել է շիզոֆրենիայով: