Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հասկացրել է, որ ԵՄ քաղաքացիների Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կարող է շարունակվել նաեւ Brexit-ից հետո «անցումային շրջանում», հաղորդում է  Guardian պարբերականը։

«Թերեզա Մեյը հասկացրել է, որ ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը կարող է շարունակվել «անցումային շրջան»-ի ընթացքում՝ այն բանից հետո, երբ 2019-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրոպական միությունը», — գրում է պարբերականը։

Մեյը նշել է, որ 2019-ից հետո սկսվող «անցումային շրջանը» անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունները կարողանան հարմարվել նոր հանգամանքներին։