Կիբերանվտանգության հարցերով փորձագետները, որոնք առաջինն էին հանգել այն եզրակացության, որ Պուտինն է «կոտրել է» ԱՄՆ նախագահական ընտրությունները, հիմա հրաժարվել են Ռուսաստանի մասին իրենց որոշ վստահեցումներից ու այս հարցի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի հետ համագործակցելուց։

Պայթյունավտանգ եզրակացությունն այն մասին, որ Կրեմլն է եղել կանգնած Դեմոկրատական կուսակցության (DNC) ազգային կոմիտեի համակարգիչների վրա իրականացված հարձակման ետևում, առաջին անգամ հնչել է 2016-ի հունիսին, ու այդ օրվանից ստվեր է նետում Դոնալդ Թրամփի վրա, գրում է The Daily Mail–ը։ «Բայց հիմա ՏՏ ինդուստրիայի առաջին ընկերությունը, որը նշել էր DNC–ի վրա հարձակման ու Կրեմլի միջեւ կապի մասին, բախվել է մի շարք անհարմար հարցերի՝ իր եզրակացությունների հավաստիության մասին»,- հայտնում է հեղինակը։

«CrowdStrike ֆիրման, որը աշխատում է կիբերանվտանգության ոլորտում , ստիպված է եղել հրաժարվել իր զեկույցի որոշ հատվածներից, որով ներկայացնում էր ռուսական կիբերհարձակումների մասին իր վարկածը։ Բացի դրանից, ֆիրման հրաժարվում է Մոսկվայի հասցեին իր մեղադրանքների թեմայով ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում», ասվում է հոդվածում։

Մինչդեռ CrowdStrike–ը միակ կազմակերպությունն է, որին DNC-ն թույլատրել էր անմիջականորեն ուսումնասիրել իր սերվերները։ Սերվերներ մուտք գործելու թույլատվություն չի ստացել նույնիսկ Հետաքննությունների դաշնային բյուրոն։ ԱՄՆ գերատեսչությունները ապավինում էին CrowdStrike–ի աշխատանքի արդյունքներին», ասվում է հոդվածում։

«Ըստ զեկույցի, հաքերների թիրախն էր դարձել այն համակարգչային հավելվածը, որից ուկրաինական զինվորականներն օգտվում էին իրենց 122 միլիմետրանոց հաուբիցների արդյունավետությունը բարձրացնելու համար»,- գրում է պարբերականը։ Զեկույցում ասվում է, որ հաքերական հարձակման հետեւանքով Ուկրաինան զրկվել է այդ հաուբիցների 80 տոկոսից։

Սակայն ուկրաինական բանակը հրապարակավ հերքել է այն, որ հաքերական հարձակման է ենթարկվել ու այդքան հաուբիցներ կորցրել։

The International Institute for Strategic Studies (IISS)-ը, որի տվյալները վկայակոչում էր CrowdStrike–ը, հայտնել է, որ հաուբիցների կորուստն իրականում մոտ է 15-20 տոկոսի։

Մարտին CrowdStrike –ը առանց աղմուկի իր զեկույցից հանել է հաուբիցների 80 տոկոսի կորստի մասին վստահեցումները։

Լրագրողը շեշտում է, որ դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը հաքերական հարձակումներ չի իրականացրել DNC –ի կամ Ուկրաինայի վրա, բայց քննադատները համարում են, որ այս թեմայի շուրջ CrowdStrike –ի հետազոտություններն այսուհետ կասկածի տակ կհայտնվեն։ «Նրանք պարզապես գտել են այն, ինչ ցանկացել են գտնել․․․ Ոչ մի վայրկյան չկասկածելով իրենց վարկածի հավաստիությանը, կոնտակտի մեջ չմտելով առաջնաղբյուրի հետ,- ասում է կիբերանվտանգության հարցերով փորաձգետ Ջեֆրի Կարը,- Դա նման է տարրական դպրոցի մակարդակով արված վերլուծության»։

Պարբերականը նաեւ հայտնում է, որ «Մարտին CrowdStrike –ի համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն ու նրա նախագահ Շոն Հենրին հրաժարվել են ցուցմունք տալ ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերով կոմիտեին»։

DNC-ն առաջին վճարը ֆիրմային փոխանցել էր միայն մայիսի սկզբին ու հետագա երեք ամիսներին 168 հազար դոլար է վճարել նրան։ «Ալպերովիչն ասում էր, որ 2016-ի մայիսի 5-ին ընկերությունը դիտորդական ԾԱ միացրել էր DNC-ի համակարգին ու «ինդիկատորները այրվել են», նշելով թերության առկայությունը։ Նրա խոսքով, դատելով հաքերների օգտագործած տեխնոլոգիաներից ու տվյալները առեւանգող սերվերի գտնվելու վայրից,  ընկերությունն անմիջապես պարզել էր, որ մեղավորը Ռուսաստանն է»,- հայտնում է լրագրողը ։

CrowdStrike -ը DNC-ի համակարգում բացահայտել էր երկու հաքերական խմբավորումներ, որոնց ֆիրման տվել է  Fancy Bear եւ Cozy Bear կեղծանունները։ «Հետագա շաբաթներին CrowdStrike–ը հայտնել է, որ DNC-ի համար կառուցել է լրիվ նոր համակարգչային ու հեռախոսային համակարգ ու հետեւել հաքերների գործողություններին, մինչ նրանք առեւանգում էին էլեկտրոնային նամակներն ու վերլուծական նյութերը»,- ասվում է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ մայիսի 21-ին Դեբբի Վասերման Շուլցը, DNC-ի նախագահը, էլեկտրոնային նամակում գրել էր, որ Սանդերսը «երբեք չի լինի նախագահ»։

Ռուսաստանի մասնակցության մասին CrowdStrike –ի ներկայացրած ապացույցները աղքատիկ են ու հնարավոր է վկայում են այլ հնարավոր մեղավորների մասին։

Սակայն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ու ՀԴԲ-ն դեկտեմբերին կազմել էին զեկույց, որտեղ նորից նշել էին, որ  Cozy Bear и Fancy Bear խմբավորումների ետեւում ռուսական հետախուզական ծառայություններն են քողարկված։