Բասկերի ԷՏԱ խմբավորումը հայատարարել է, որ շաբաթ՝ ապրիլի 8-ին, միակողմանի կհանձնի զենքը եւ կդադարեցնի զինված պայքարը: Բայց նախազգուշացրել է, որ խաղաղ համաձայնագրի ընդդիմախոսները դեռ կարող են արգելափակել զինաթափման գործընթացը:
BBC-ի տրամադրության տակ հայտնված նամակում խմբավորման ղեկավարությունը հաստատում է զինաթափման մասին ծրագրերը:
Բասկերի ԷՏԱ կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականին: Նրանց պայքարի հիմնական նպատակը բասկերի անկախ հանրապետություն ստեղծելն է:
ԷՏԱ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարել է դեռ 2011 թվականին, բայց այդպես էլ չի զինաթափվել: Իսպանիան հրաժարվում է զինված խմբավորման հետ բանակցություններից: Ապրիլի 7-ով թվագրվող նամակում նշվում է, որ «սպառազինությունների հանձնումից հետո ԷՏԱ-ն ոչ ռազմական կազմակերպություն է դառնում»:




























