Մյանմարի հարավ-արեւմտյան մասում  երկու նավ է բախվել, որի արդյունքում 20 մարդ զոհվել է, հաղորդում է Սինհուա  գործակալությունը:

Տեղական ժամանակով 19:30-ին Իրավադի վարչական շրջանում շոգենավը, բախվելով բեռնանավին, շրջվել է: Շոգենավում եղել է 60 ուղեւոր, որոնցից 20-ը զոհվել է: Աղետի պատճառը, ըստ ամենայնի, եղել է չգործող փարոսը:

Զոհվածների թվում չորս երեխա կա: