Քալիֆորնիայի Սանտա Քրուզ քաղաքում ալիքները սպիտակ շնաձկանն ափ են նետել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Ականատեսները տեղի իշխանություններին հայտնել են ափին գտնվող 240 մետր երկարությամբ շնաձկան մասին, ինչից հետո մասնագետներ են ժամանել:

«Մեզ հաջողվեց շնաձկանը նորից օվկիանոս վերադարձնել»,- հաղորդել է շնաձկների ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչը: Մեկ շաբաթ անց կստուգեն գիշատչի վիճակը: