ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է շնորհակալություն հայտնել նավի հրամանատար Անդրիե Սլոուին, որից թեւավոր հրթիռներով հարված է հասցվել Սիրիայի ավիաբազային: Այս մասին Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
«Այսօր, օրվա երկրորդ կեսին, նախագահը զանգահարել է Porter նավի հրամանատար Անդրիե Սլոուին՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայում հարվածի համար»,- գրել է նա:
Ավելի վաղ սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել էր, որ Իդլիբում քիմիական գրոհի մեղքը, որի պատասխանատուն Վաշինգտոնը Դամասկոսին է համարում ու որից հետո է հարվածը հասցվել, մասնակի ընկնում է նաեւ Թրամփի վարչակազմի վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայի ավիաբազան ԱՄՆ-ի կողմից հրթիռակոծման էր ենթարկվել ապրիլի 7-ի գիշերը:




























