Բրիտանացի կոլեկցիոներ Նիք Միդը աճուրդում ձեռք է բերել Т-54 տանկը եւ այնտեղ հինգ ոսկե սալիկ գտել, հաղորդում է Informing-ը։
Տանկում հայտնաբերված սալիկների արժեքը կազմում է մոտ 2,5 մլն դոլար։
Ինչպես գրում է The Sun պարբերականը՝ համացացային eBay աճուրդում տանկի համար բրիտանացին 37 հազար դոլար է վճարել։ Տանը զննելով իր ձեռքբերումը մեխանիկ Թոդ Չեմբերլեյնի հետ՝ նրանք բենզինի համար նախատեսված հատվածում հինգ ոսկե սալիկ են հայտնաբերել։ Իր գտածոյի մասին նա հայտնել է ոստիկանությանը։
Իրավապահներն առգրավել են ոսկին։ Իշխանություններն այն Լոնդոն ուղարկելու որոշում են ընդունել։




























