Լրատվամիջոցները պատմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անձնական մարզիչի մասին։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ քաղաքական գործչի հետ պարապում է ֆիթնես մարզիչ Լի Քարնաբին՝ Ռեդինգից։ 

Ըստ առկա տվյալների՝ մարզումները տեղի են ունենում յուրաքնաչյուր շաբաթ։ Նշվում է, որ պարապմունքները շատ ինտենսիվ են եւ ներառում են մի շարք վարժություններ։

Մեյը բաց է թողնում մարզումները միայն արտասահմանում գտնվելիս։

Քարնաբին անձնական մարզիչ է աշխատում 2005-ից։ Նրա հաճախորդների թվում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, խորհրդարանի անդամներ, հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամներ։ Մեկ ժամ պարապմունքի համար նա 45 ֆունտ է վերցնում։