Ամերիկյան Ալաբամայի նահանգապետը Ռոբերտ Բենթլին հաղորդել է, որ սեռական բնույթի սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես երբեք չեմ հանդուրժել անհաջողությունը, բայց միշտ փորձել եմ համապատասխանել ժողովրդի բարձր ակնկալիքներին»,- նահանգապետի խոսքերն է վկայակոչում AP-ն:
Ավելի վաղ Բենթլին դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել նախընտրական արշավի ֆինանսավորման մասին օրենքի խախտման երկու դեպքով:
2015 թվականին բացահայտել էին Բենթլիի արտամուսնական կապը, ինչը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի ցանկացած քաղաքական գործչի կարիերայի համար: Բացի այդ՝ Բենթլիին մեղադրել են իր լիազորություններն օգտագործելու մեջ՝ սկանդալը թաքցնելու համար: Նահանգապետի կինը, որի հետ նա ապրել է շուրջ 50 տարի, ապահարզան է պահանջել:
Բենթլիին մեկ տարի ժամկետով պայմանական ազատազրկման եւ 100 ժամ հանրային աշխատանքի դատապարտել: Նա նաեւ պետք է շուրջ 37 հազար դոլար վնասի փոխհատուցում վճարի:




























