Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմության հերթական երթի արդյունքում առնվազն 57 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է Nacional պարբերականը:

Նրանցից շատերը թունավորվել են արցունքաբեր գազից, որը կիրառել են ոստիկանները: Եվս մեկ տղամարդ գանգուղեղի վնասվածք է ստացել:

Բողոքի ակցիայի ընթացքում առնվազն 18 մարդ ձերբակալվել է: Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ ցույցն է Կարակասում: Ընդդիմությունն այդ կերպ բողոքն է արտահայտում երկրի Գերագույն դատարանի որոշման դեմ, որով սահմանափակվում են խորհրդարանում ընդդիմության լիազորությունները: