ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը հաստատել է, որ իր քույր Իվանկան իսկապես զգալի ազդեցություն է ունեցել Սիրիային հարվածելու հոր որոշման վրա։ «Նա շատ վշտացած էր ու ցնցված՝ դաժանությամբ»՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման պատճառով։ Այս մասին նա հայտարարել է The Daily Telegraph բրիտանական պարբերականին։

«Իվանկան երեք երեխաների մայր է, եւ նա օգտվում է իր ազդեցությունից։ Ես վստահ եմ՝ նա ասել է՝ լսիր, դա սարսափելի է։ «Իմ հայրը կգործի նման րոպեներին»», - հավելել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Independent պարբերականը՝ հենց Իվանկայի ազդեցությունն է զգալի դեր խաղացել Դոնլադ Թրամփի՝ Սիրիային հարվածելու որոշման վրա։ Թերթը հղում է արել աղբյուրներին, որոնք ծանոթ են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոհի՝ երկրի վարչապետ Թերեզա Մեյին եւ արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին ուղղված դիվանագիտական զեկույցին։