ԱՄՆ Թեքսաս նահանգում սաֆարի այցելած ամերիկացի զբոսաշրջիկները տեսագրել են ուղտին ու ջայլամին, հաղորդում է UPI-ն։

Կենդանիները հատել են ճանապարհը, որով ընթանում էր ավտոմքենան։ Ավտոմեքենայում երկու կանայք եւ մի աղջնակ էին։ Ուղտը գլուխը ներս է տարել ավտոմեքենայի բաց պատուհանից ներս ու կերել ուտելիքով լի թղթե փաթեթը, որը վարորդական նստարանի կողքին էր դրված։

Կանայք շտապել են փակել պատուհանները, որպեսզի թույլ չտան ջայլամին կրկնել նույնը։ Նշվում է, որ դրա պատճառով թռչունը սկսել է կտցահարել ավտոմեքենան։