ԱՄՆ-ի ու Չինաստանի առեւտրային համաձայնագիրն շատ ավելի շահեկան կլինի, եթե Պեկինը լուծի Հյուսիսային Կորեայի խնդիրը։ Այս մասին իր Twitter միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այդ մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։

«Հյուսիսային Կորեան փնտրում է անախորժություններ։ Եթե Չինաստանը որոշի օգնել, հրաշալի կլինի։ Եթե ոչ, մենք խնդիրն առանց նրա կլուծենք»,- հավելել է նա մեկ այլ թվիթում։