ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար, հաղորդում է Ասոշիյթիդ Փրես գործակալությունը:
Սփայսերն իր համեմատությունը «անտակտ» է համարել:
Մեկնաբանելով Իդլիբում քիմիական զենքի օգտագործումը՝ Սփայսերը Ասադին կրկին մեղադրել է նենգ գրոհների իրականացման մեջ: Դեմոկրատներն արդեն պահանջել են ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի հրաժարականը:




























