Սաուդյան Արաբիան մտադիր է սատարել նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ ՕՊԵԿ-ի գործարքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Պարբերականը հստակեցնում է, որ ՕՊԵԿ-ի անդամները խոստացել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել օրական 1.2 մլն բարելով: Սաուդյան Արաբիան պարտավորության հիմնական մասն իր վրա է վերցրել:

ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանը, Մեքսիկան, Ղազախստանն ու մի շարք այլ երկրներ համաձայնել են նավթի արդյունահանումը կրճատել օրական շուրջ 600 հազար բարելով: