Բահամյան կղզիների վարչապետ Փերրի Քրիստին հայտարարել է խորհրդարանը ցրելու եւ համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին, որոնք տեղի կունենան մայիսի 10-ին, հաղորդում է Caribbean 360-ը։

Քրիստին բահամցիներին կոչ է արել արժանի լինել երկրում ազատ, արդար ու խաղաղ ընտրություններ անցկացնելու մեծն ժողովրդավարության ավանդույթին։

Ըստ երկրում գործող օրենսդրության՝ ընտրությունների նախօրեին խորհրդարանը պետք է լուծարված լինի։ Այն իր նոր կազմով աշխատանքները կվերսկսի մայիսի 24-ին։

Սպասվում է, որ ընտրություններին կմասնակցեն կղզու մոտ 170 հազար բնակիչները։