Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղեւորվող տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























