Մի քանի վենեսուելացիներ քարկոծել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մեքենան, երբ նա ժամանում էր Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաք, հաղորդում է El Nacional պարբերականը:
Նշվում է, որ երկրի ղեկավարը ժամանել էր՝ մասնակցելու Իսպանիայից Վենեսուելայի անկախացման համար մղված մարտերից մեկի երկուհարյուրամյակին նվիրված միջոցառումներին:
Սադրանքի հինգ մասնակիցներ ձերբակալվել են, որոնցից երկուսն անչափահաս են:




























