Որպեսզի ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցությունները հնարավոր դառնան, Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել զինված խմբավորումներին եւ երկրներին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք բաց ենք բոլոր կողմերի հետ ցանկացած հարցերի քննարկման համար, որոնք իսկապես ցանկանում են մեր երկրում խաղաղություն հաստատել։ ԱՄՆ-ի կոնգրեսի հետ բանակցություններ վարելու համար, հենց ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զինված խմբավորումներին ֆինանսավորումն ու հովանավորումը, ինչպես նաեւ դադարեցնի աջակցությունը ահաբեկչությանը ֆինանսավորող երկրներին»,- ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Աբասը։ 

Նրա խոսքով՝ Սիրիային ԱՄՆ-ի րթիռային հարվածները ապացույցն են այն բանի, որ Վաշինգտոնն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։