Ինգուշեթիայում քրեական գործ են հարուցել ամուսնության նպատակով 19-ամյա աղջկա առեւանգումից հետո։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին ասվում է Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչության կայքում, հաղորդում է Lenta-ն։

Քննչության տվյալներով՝ ապրիլի 8-ին 5 մարուց բաղկացած խումբը Կանտիշեւո գյուղում ներթափանցել է տնային տիրույթ եւ բռնություն կիրառելով՝ առեւանգել տեղի բնակչուհուն։ Աղջկա գտնվելու վայրը մինչ օրս պարզ չէ։

Պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Նշվում է, որ հետախուզման մեջ գտնվող տղամարդը նախկինում արդեն երկու անգամ առեւանգել է այդ աղջկան՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։