Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում այսօր՝ ապրիլի 12-ին հայտնաբերված արկերը եղել են «Գրադի» արկեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում և 4-րդ փողոցի թիվ 20 տան նկուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները:




























