Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցի տներից մեկի տանիքը (100 քմ) և ջերմամեկուսիչ շերտը (50 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել` 15:50-ին:




























