Հյուսիսային Կորեան կարող է հրթիռային հարված հասցնելու հնարավորություններ ունենալ՝ օգտագործելով զարին թունավոր նյութով մարտագլխիկներ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հանձնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

«Հավանականություն կա, որ Հյուսիսային Կորեան արդեն մարտագլխիկները զարինով լցնելու եւ հարված հասցնելու հնարավորություն ունի: Սա բնականաբար ենթադրում է քննարկումներ, թե զսպման ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ելնելով իրական իրադրությունից: Կարծում եմ, որ մենք պետք է մշտապես տարատեսակ տարբերակներ դիտարկենք, թե ինչ պետք է ձեռնարկի մեր երկիրը»,- ասել է Աբեն: