Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենի Փարիզի կենտրոնական գրասենյակի շենքում գիշերը հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն:
Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը:
Ոստիկանության աղբյուրի տեղեկացմամբ՝ նախնական վարկածը հանցավոր դիտավորությամբ իրականացված հրդեհումն է:
AFP-ի տվյալներով՝ հրդեհման պատասխանատվությունը ստանձնել է «Պայքար այլատյացության դեմ» խմբավորումը:




























