Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական միջոցառումների շնորհիվ` բաժին է ներկայացել 28-ամյա Վազգեն Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014 թ. հունվարի 1-ից ՌԴ Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























