Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ պահանջելով երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի հրաժարականը: Տեղից տեսանյութեր է հրապարակում Ruptly-ը:

Ցույցը տեղի է ունեցել հարավաֆրիկյան առաջնորդի 75-րդ տարեդարձի օրը, գրում է Times Live-ը: Ցուցարարները պահանջել են երկրում դադարեցնել կառուպցիան: «Զուման պետք է հրաժարական տա, որքան շուտ նա հեռանա, այնքան արագ երկրում կվերականգնվի տնտեսությունը»,- ասել է ընդդիմության առաջնորդներից Ջուլիուս Մալեման:

Նշենք, որ դժգոհությունների առիթ են տվել կառավարությունում վերջին փոփոխությունները: Մեկ շաբաթ հետո խորհրդարանը քննարկելու է Զումայի անվստահության հարցը: