WikiLeaks-ը գործում է որպես «թշնամական հետախուզական ծառայություն»: Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Նա կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եւ ռուսաստանյան RT հեռուստաընկերության հետ սերտ կապերի մեջ:
ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիրն «իրեն պահում եւ խոսում է որպես թշնամական հետախուզական ծառայություն», հետեւաբար ոչ մի հիմք չկա նրանց սովորական «համացանցային ակտիվիստ» համարելու:
Պոմպեոյի խոսքով՝ Ասանժը հաճախակի է կատարում ռուսաստանյան ռազմական հետախուզության ուղիղ հրամանները: Օրինակ, 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ WikiLeaks-ը ռուսաստանյան հատուկ ծառայությունների հրահանգով տարածել է ԱՄՆ Դեմոկրևատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերներից գողացված փաստաթղթերը:




























