Ճապոնիայի ազգային անվտանգության խորհուրդը միջոցառումներ է ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են երկրի ու նրա քաղաքացիների պաշտպանության համար`Կորեական թերակղզում «անկանխատեսելի իրադրության» դեպքում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Վարչապետ Սինձո Աբեն, գործակալության տվյալներով, փետրվարի 23-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել այն բանից հետո, երբ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Աբեն հանձնարարել է համալիր միջոցառումներ նախապատրաստել` Կորեական թերակղզում անկանխատեսելի իրադրության դեպքում կիրառելու նպատակով:

Այդ միջոցների շարքում են Հարավային Կորեայից Ճապոնիայի քաղաքացիների տարհանումը եւ փախստականներին ընդունելությունը` խստացված վերահսկողությամբ, որպեսզի թույլ չտան Ճապոնիայի տարածք հյուսիսկորեացի դիվերսանտների ներթափանցումը: