«Իսլամական պետության» առնվազն 36 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի հարավում գերհզոր ռումբ նետելու հետեւանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Աֆղանստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավլաթ Վազիրիին:

Նրա խոսքով` քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան, միայն ոչնչացվել է ԻՊ-ի բազան:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ВВС-ն` ԱՄՆ-ը նետել է ամենամեծ միջուկային GBU-43 ռւմբը` Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին շրջանում գտնվող ԻՊ-ի քարանձավային թունելների վրա: 

«Բոլոր ռումբերի մայր» կոչվող ռումբը կշռել է մոտ 9,5 տոննա:  GBU-43/B Massive Ordnance Air Blast-ը ստեղծվել է 2002—2003-ին: