Boeing ընկերությունը հաջողությամբ փորձարկել է նոր 737 MAX 9 ինքնաթիռը, հաղորդում է РБК-ն:
Օդանավի նոր մոդելում նստարանները 16-ով ավելին են, քան նախորդում: Ընկերությունում նաեւ նշել են, որ ինքնաթիռը նախկինից ավելի ձեռնտու է:
737 MAX 9 ինքնաթիռի հեռահարությունը 1,1 հազար կմ-ով ավելին է, քան մրցակիցներինը: Նման արդյունքի հաջողվել է հասնել առանց լրացուցիչ բենզաբակեր տեղադրելու եւ ինքնաթիռի չափսը մեծացնելու:




























