Մարի Էլի նախկին ղեկավար Լեոնիդ Մարկելովին  235 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարեւան:

«Դատարանն ստացել է հեաքննչական մարմինների միջնորդությունը՝ Լ. Մարկելովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ով մեղադրվում է ՌԴ ՔՕ 290 հոդվածով: Ամբաստանյալն արդեն գտնվում է  դատարանի դահլիճում», - ասել է նա՝ ավելացնելով, որ առաջիկայում կսկսվի միջնորդության քննությունը:

Մարկելովը ձերբակալվել է նախօրեին՝ 235 մլն ռուբլի կաշառք վերցնելու կասկածանքով:  Ըստ հատքննչական մարմինների՝ նա  կաշառք է վերցրել «Ակաշեւսկայա» թռչնաֆաբրիկայի տնօրեն Նիկոլայ Կրիվաշից՝ հավանավորչության  եւ  գյուղատնտեսական համալիրի զարգացման համար նախատեսված պետական միջոցների վճարման հարցում աջակցելու համար: