Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվել է Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առաջնագծում է:

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով Արամ Մանուկյանի եւ Իրավակարգի զինվորների հուշարձաններին: