Օմսկի մարզում երկաթուղային անցուղում տեղի է ունեցել ճանապարհային պատահար՝ բեռնատար գնացքի եւ դպրոցական միկրոավտոբուսի մասնակցությամբ, որի մեջ 10 երեխա է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրներին:
«Տուժել է 3 մարդ, որոնցից երկուսը՝ վարորդը եւ ուղեկցող անձը զոհվել են, մեկ երեխա հոսպիտալացվել միջին ծանրության վիճակով»,- ասել է գործակալության զրուցակիցը:




























