Արմավիրի մարզում ապրիլի 14-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. անհայտ անձը 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր է գողացել Զվարթնոց թաղամասի տներից մեկից:
Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 22։10-ի սահմանում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ գումար։ Դիմանակավորված անձի եւ այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի եւ նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ:




























