Հյուսիսային Կորեայի հիմնադիր ու գործող առաջնորդ Կիմ Չեն Ընի պապիկ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնակատարությունները Փհենյանում ավարրվել են հրավառությամբ ու քաղաքի կենտրոնական հրապարակում երիտասարդ արտիստների ելույթներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայրամուտից  հետո մի քանի հազար մարդ է հավաքվել Կիմ Իր Սենի հրապարակում ու կատարել ռազմահայրենասիրական երգեր։ Առանձին ելույթներ են ունեցել մարմնամարզիկները։ Տոնակատարությունն ավարտվել է հրավառությամբ, որը մոտ 30 րոպե շարունակվել է։

Ավելի վաղ Փհենյանում անցել ք ռազմական շքերթ, որի ընթացքում երկրի զինված ուժերը ցույց են տվել մի քանի տեսակի հրթիռներ, այդ թվում գուցե միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ու սուզանավերի բալիստիկ հրթիռներ, նաեւ համազարկային կրակի հրթիռային համակարգեր։ Շքերթն ըդնունել է անձամբ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Կիմ Իր Սենի ծննդյան օրը Հյուսիսային Կորեայում նշվում է որպես Արեւի օր։ Այս տարի տոնակատարությունն անցնում է Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների սրման ֆոնին։