Հարավային Կորեան «վճռականորեն» կպատասխանի Հյուսիսային Կորեայի «սադրանքներին»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Գվանջինը՝ Կորեայի անվտանգության խորհրդի նիստում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկումից հետո, հաղորդում է Yonhap-ը:
Իր հերթին Հարավային Կորեայի արտգործնախարարը դատապարտել է Հյուսիսային Կորեային կողմից հրթիռային փորձարկումը եւ զգուշացղրել է, որ Փհենյանի նկատմամբ «լուրջ պատժիչ միջոցառումներ» ձեռնարկվեն՝ միջուկային փորձարկումների կամ այլ «սադրիչ գործողությունների» դեպքում:
ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի փորձարկման մասին Հարվային Կորեայի զինվորականները հայտնել են ապրիլի 16-ին: Yonhap գործակալությունը, հղում կատարելով կորեական ՊՆ աղբյուրներին, հայտնում է, որ փորձարկումն անհաջող է եղել:
Հրթիռի արձակման փատը հաստատել են նաեւ ամերիկացի զինվորակնները: Հրթիռի տեսակը ներկայում պարզվում է:




























