Վենեսուելայում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում ապրիլի 4-15-ն առնվազն 470 մարդ է ձերբակալվել: Ըստ ՏԱՍՍ-ի այս մասին հայտարարել է «Վենեսուելական քրեական ֆորում» ՀԿ ղեկավար, փաստաբան Ալֆրեսո Ռոմերոն:

Նրա տվյալներով՝ 188 մարդ մինչեւ հիմա կալանավորված է, հիմնականում մայրաքաղաք Կարակասում եւ Լարա նահանգում:

Երկրի տարբեր շրջաններում հակակառավարական ցույցերը վերաճել են ոչ միայն ոստիկանության հետ բախումների, այլեւ հակաիրավական այլ գործողությունների: Տարբեր շրջաններում շուրջ 50 խանութ է թալանվել: Ձեռներեցներն իշխանություններին կոչ են արել ապահովել իրենց գործունեության անվտանգությունը: