Շրի Լանկայում աղբի լեռան փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հաղորդում է Սինհուա գործակալությունը:  Աղետի գոտում գտնվող ավելի քան 130 տների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ՝ փլուզման վտանգի պահպանման պատճառով:

Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ արտակարգ իրավիճակի հետ կապված Միտոտամուլայի շրջանում, որը գտնվում է Կոլոմբոյի ծայրամասում, թափոննորի  կուտակումը կդադարեցվի: