Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ազգային ծառայությունը նավ է կանգնեցրել, որում շուրջ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել: Life-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Հանրային անվտանգության նախարարությունը:

Գործողությունն անցկացվել է ամերիկյան պարեկային ծառայության հետ համատեղ:

Նավում բեռն ուղեկցող Կոստա Ռիկայի չորս քաղաքացի է եղել: Նրանք ձերբակալված են: