Ճապոնիայի կառավարությունը ԿԺԴԿ կողմից հրթիռի անհաջող փորձարկումը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում է համարել եւ դիվանագիտական աղբյուրներով համապատասխան բողոք է հայտնել Փհենյանին, հաղորդում է Կիոդո գործակալությունը:
Ըստ Ճապոնիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչի՝ բողոքի նոտան դիվանագիտական խողովակներով փոխանցվել է Պեկինում: Գործակալության փոխանցմամբ՝ կառավարությունն անթույլատրելի է համարում ԿԺԴՀ գործողությունները եւ շարունակում է տվյալներ եւ տեղեկատվություն հավաքել ԿԺԴՀ կողմից վերջին բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ:
Կիրակի Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարաների միավորված կոմիտեն հայտարարել էր ԿԺԴՀ կողմից հրթիռի անհաջող փորձարկման մասին: Հրթիռի տեսակը դեռեւս պարզվում է, բայց փորձագետները չեն բացառում, որ այն միջին հեռահարության KN-15 բալիստիկ հրթիռ է:




























