Թուրքական ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների 60%-ի վերահաշվարկ կպահանջի: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսունգերը:

Ավելի վաղ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին քվեարկության ընթացքում «անօրինական գործողությունների» մասին:

Քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ հանրաքվեին կողմն է քվեարկել քաղաքացիների 51.7%-ը:

Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ շրջաններում Էրդողանի առաջարկած բարեփոխումների հակառակորդներն ավելի շատ են եղել, քան կողմնակիցները: Մասնավորապես Ստամբուլում, նախնական հաշվարկներով, փոփոխություններին «ոչ» է ասել ընտրողների 51.2%-ը, «այո»՝ 48.7%-ը: