Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ հարեւանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Խանը Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու ժամանակ հասնել բնակչության «առավելագույն կոնսենսուսի», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հաշվի առնելով հանրաքվեի արդյունքներով ձայների միջեւ ոչ մեծ տարբերությունը եւ սահմանադրական փոփոխությունների երկարատեւ հետեւանքները, մենք թուրքական իշխանություններին կոչ ենք անում բնակչության շրջանում հասնել առավելգույն կոնսենսուսի՝ դրանց իրականացման ընթացքում»,- ասվում է ԵՄ պաշտոնյաների համատեղ հայտարարության մեջ:
Նրանք նշում են, որ սպասում են հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների զեկույցին:
Թուրքիայում նախագահական կառավարման անցնելու վերաբերյալ սահմանադրության հանրաքվեն ավարտվել է նախագահական կառավարման կողմնակիցների հաղթանակով: Նախնական տվյալներով, նրանք ստացել են 51,2 տոկոս ձայն, ինչը 1,25 մլն-ով ավելի է սահմանադրական փոփոխությունների հակառակորդների ձայներից:




























