Չինաստանի իշխանությունների կողմից ամենահետախուզվող 100 հանցագործներից մեկը՝ Լի Շիցյաոն, ով շատ տարիներ Կանադայում է թաքնվել, վերադարձել ու հանձնվել է իշխանություններին։ Այս մասին ասվում է ՉԺՀ Կոմկուսի կենտրոնական հանձնաժողովի հաղորդման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2015-ի ապրիլին Չինաստանը սկսեց արտասհամոնւմ փախուստի մեջ գտնվող կոռումպացված պաշտոնյաներին ձերբակալելու գործողությունը, որը կոչվեց «Երկնային ցանց»։

Նշվում է, որ 1942-ին ծնված կասկածյալ Լի Շիցյաոն Ինտերպոլին ներկայացրած Չինաստանի 100 հոգանոց ցուցակի 75-րդ տեղում էր։