Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հենի, ով հեռացվել է իշխանությունից՝ կապված աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի հետ։ Քրեական գործը դատարան է ուղարկվել, հաղորդում է BBC-ն։

Նախկին նախագահը մեղադրվում է կաշառք վերցնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բիզնեսի վրա ապօրինի ճնշում գործադրելու եւ պետական գաղտնիքները գաղտնազերծելու մեջ։

2016-ի դեկտեմբերին Պակ Կըն Հեի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարվել, իսկ այս տարվա մարտից նա Սեուլի մերձակայքում գտնվող քննչական մեկուսարանում է։

Դատական գործընթացը պետք է սկսվի առաջիկա շաբաթներին։