Մոսկվայի շրջանի Օդինցովյան թաղամասում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Աբրոր Ազիմովը, որը ծագումով Կենտրոնական Ասիայից է։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հատուկ ծառայությունում ճշգրտել են, որ 1990 թվականի ծնված Ազիմովը վարժեցրել էր ահաբեկչությունն իրականացրած Ակբարժոն Ջալիլովին։ Հիմա ձերբակալվածը Քննչական կոմիտեում է։
Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչությունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ին։ Մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել էր վագոնում՝ երկու կայարանների միջեւ թունելում։ Մինչ այդ նա պայթուցիկ սարք էր թողել մեկ այլ՝ «Ապստամբության հրապարակ» կայարանում, որը հաջողվել է վնասազերծել։
Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 14 մարդ։ Քննության տվյալներով պայթուցիկ սարքը գործի է դրել Ակբարժոն Ջալիլովը, որը ծնունդով Ղրղզստանից է։




























