Գեղարքունիքի մարզում 17-ամյա պատանուն հայտնաբերել են մահացած՝ լոգարանում։

NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 17-ին, որ  Նորատուս գյուղի տներից մեկի լոգարանում դի է հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: