Ռազմական ուղղաթիռը, որտեղ հինգ մարդ է գտնվել, չորեքշաբթի օրը կործանվել է Հունաստանի կենտրոնական հատվածում։ Դրա հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է։ Այս տեղեկությունը հաստատել է երկրի Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «Սինխուա»-ն։

Նշվում է, որ զոհերի թվում է նաեւ հունական բանակի բարձրաստիճան սպան։

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ցավակցություններ է հղել վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։

Վթարի պատճառները հետաքննվում են։