Ֆիլիպինների բանակը հայտնել է, որ հաջողությամբ հետ է մղել երկրի հարավում՝ Սուլու ծովի ջրատարածքում բեռնանավի գրավման փորձը, փոխանցում է «Սինհուան»:

Հաղորդվում է, որ 21 նավաստիով բեռնանավը բանակին աղետի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով, որ գրոհայինները երեք մոտորանավակներով հետապնդում են եւ փորձում հարձակվել: Աջակցելու համար բանակը պարեկային նավ է ուղարկել եւ ռազմական երկու ուղղաթիռ:

Նավի կապիտանը հայտարարել է, որ գրահայինները դեպքի վայրն անմիջապես լքել են, երբ նկատել են ռազմանավը եւ ուղղաթիռները: Զինվորականների ուղեկցությամբ բեռնանավը բարեհաջող նշանակման վայր է ժամանել: